«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիսթալ Փելասին» և հաղթանակ կորզեց 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը արդեն 4-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Մաքսանս Լակրուան։ Սակայն 56-րդ րոպեին ֆրանսիացին ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ իր թիմին թողնելով փոքրամասնության մեջ։
Տանտերերն անմիջապես օգտվեցին առիթից. մեկ րոպե անց Բրունու Ֆերնանդեշը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը, իսկ 65-րդ րոպեին արդեն հենց նրա փոխանցումից հետո Բենյամին Շեշկոն առաջ մղեց մանկունիացիներին։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 51 միավոր և, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով «Աստոն Վիլային» (51), բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Քրիսթալ Փելասը» 35 միավորով նահանջել է 14-րդ տեղ։
Հետևեք մեզ՝ այստեղ



