Չինաստանում մոլեգնած Չան Հոմ թայֆունի վնասը գնահատվում է 318 մլն դոլար
INTERNATIONAL NEWSՇաբաթ օրը Չինաստանում մոլեգնած Չան Հոմ թայֆունի հասցրած անմիջական տնտեսական վնասը գնահատվում է 318 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հիմնական հարվածը հասցվել է Արեւելյան Չժեցզյան նահանգի Չժոուշան շրջանին: Օդերեւութաբանների տեղեկություններով՝ քամու արագությունը այնտեղ հասել է 45 մ/վրկ: Այս պահին թայֆունն աստիճանաբար մարում է, գրում է ՏԱՍՍ-ը:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ 94 տուն լիովին կամ մասնակի վնասվել է: Հոսանքազրկվել է 200 հազար տուն: Տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ: Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:
Օդերեւութաբանները նշում են, որ այս թայֆունը 1949թ. ի վեր գրանցված փոթորիկներից ամենահզորն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



