Yerevan, 03.March.2026,
00
:
00
BREAKING


Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է: Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո և հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական և բարոյական նշանակությունը։ Այնուամենայնիվ, գործող իրավակարգավորումը կիրառվում է տեսալսողական մեդիայի բոլոր գովազդների նկատմամբ՝ անկախ դրանց բնույթից և նշանակությունից։ Մասնավորապես, գործող իրավակարգավորումը գովազդի նկատմամբ սահմանում է ընդհանուր արգելք՝ առանց տարբերակելու գովազդի բովանդակային բնույթը կամ նպատակային ուղղվածությունը։ Արդյունքում սահմանափակումը կիրառվում է ինչպես զվարճանքի կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդների, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթ պարունակող հաղորդագրությունների նկատմամբ։

Գովազդը ենթադրում է ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում անորոշ թվով անձանց շրջանում և ուղղված է տվյալ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու պահպանմանը՝ առանց զվարճալի բնույթի տարրերի պարտադիր առկայության։ Այստեղից հետևում է, որ սգո և հիշատակի օրերին առկա սահմանափակումները պետք է ուղղված լինեն բացառապես այն հաղորդումներին, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են զվարճանք կամ ժամանց ապահովելու համար կամ պարունակում են զվարճանքի կամ զվարճալի բնույթի տարրեր։ Հետևապես այդ օրերին գովազդի ամբողջական արգելքը համաչափ չէ սահմանված նպատակին և անհարկի սահմանափակումներ է ստեղծում ինչպես տնտեսավարողների, այնպես էլ տեսալսողական մեդիայի հեռարձակողների գործունեության համար։

Այսպիսով՝ առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։

Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այս օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա: Արդյունքում սգո և հիշատակի օրերին գովազդի ամբողջական սահմանափակումը տարածվում է միայն հեռարձակողների նկատմամբ, իսկ այլ հարթակներում նման սահմանափակումը չի կիրառվում։ Արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ հեռարձակողների նկատմամբ՝ դրանով խաթարելով տնտեսական մրցակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025