Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա. «Ինտերը» հայերեն գրառում է կատարել
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից գերել է իտալացիներին, մասնավորապես «Ինտերի» երկրպագուներին:
Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Միլանում անցկացված «Ջենոայի» հետ խաղում Մխիթարյանի կատարած փայլուն գոլային փոխանցումը հիացմունքի եւ հատուկ ուշադրության է արժանացել նաեւ «Ինտերի» կողմից, որը սոցցանցերում հայ կիսապաշտպանին նվիրված տեսանյութ է հրապարակել եւ կից հայերեն գրառում կատարել:
«Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա: Հետեւիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,- տեսանյութին կից գրել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» մտադիր է երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը մինչեւ 2027 թ. հունիս։ Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թ. հունիսի 30-ը։
Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվով (տեսանյութ)։
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցման շնորհիվ հանդիպման հաշիվը բացել է 28-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



