ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը
SOCIETYԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ընկերության ՏՍՎ թիմը մասնակցել է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի։
JSA (ինժեներական և թվային լուծումներ տրամադրող) ընկերության կողմից կազմակերպված ծրագրի ընթացքում մեր մասնագետները ծանոթացել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ՏՍՎ կազմակերպման լավագույն փորձին՝ ուսումնասիրելով կառավարման ինչպես ռազմավարական, այնպես էլ գործառնական մակարդակները։ Հատուկ ուշադրություն է դարձվել
՝
∙ կազմակերպական կառուցվածքին և դերերի բաշխմանը
∙ հուսալիության կառավարման մոտեցումներին
∙ պլանավորման և դիսպետչերացման գործընթացներին
∙ արդյունավետության և պատասխանատվության ցուցանիշների համակարգին։
Ստացված փորձը կարևոր քայլ է ԶՊՄԿ-ում ՏՍՎ կառավարման միասնական, թափանցիկ և արդյունավետ մոդելի ձևավորման ճանապարհին։
ԶՊՄԿ-ում վստահ են՝ թվայնացումը միայն համակարգերի ներդրում չէ։ Դա մտածողության փոփոխություն է, կառավարման մշակույթի զարգացում և շարունակական ուսուցում՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



