Արբելոան մեկնաբանել է «Խետաֆեից» կրած պարտությունը և նշել մեղավորին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի տնային խաղում «Խետաֆեից» կրած պարտությունից (0-1) հետո մեկնաբանել է հանդիպման ելքն ու խոսել պատասխանատվության մասին։
«Կարծում եմ՝ մենք մրցակցից ավելի շատ գոլային պահեր ունեինք, սակայն ֆուտբոլում կարևոր են գոլերը, ոչ թե հնարավորությունները։ Մրցակիցը մեզ ոչնչով չզարմացրեց. նրանք խաղացին ճիշտ այնպես, ինչպես և ակնկալվում էր»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Ինչպես փոխանցում է Marca պարբերականը, Արբելոան անհաջողության ողջ մեղքը վերցրել է իր վրա.
«Մեղավորը ես եմ, սա միայն իմ սխալն է։ Տղաների այսօրվա նվիրվածությունից հետո ես չեմ պատրաստվում մեղադրել ֆուտբոլիստներին։ Մենք խաղը բարելավելու մեծ ներուժ ունենք, բայց գլխավոր պատասխանատվությունն ընկած է ինձ վրա»։
Այս հանդիպումից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 60 միավորով։ «Բարսելոնան» առաջատարն է 64 միավորով, իսկ «Խետաֆեն» 32 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ



