Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
SOCIETYՅունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով։ Նոր քարտերը համատեղում են շահավետ սպասարկման պայմաններն ու լեգենդար նկարազարդումներից ոգեշնչված ձևավորումը՝ միաժամանակ հաճախորդներին ընձեռելով Փարիզ ռոմանտիկ ուղևորություն շահելու հնարավորություն։ Հաճախորդները կարող են չորս դիզայնից ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է իրենց տրամադրությանը, և ունենալ քարտ, որը ամեն օր կհիշեցնի հոգատարության և սիրո կարևորության մասին։
Յունիբանկի Love Is… քարտերը բազմարժութային են. քարտին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, ինչը հարմար է հատկապես արտերկրում վճարումների համար: Քարտերի օրական սահմանաչափը կազմում է մինչև 2.5 մլն դրամ։ Քարտապաններին տրամադրվում է հարմար մոբայլ հավելված, անվճար SMS ծանուցումների հնարավորություն և շուրջօրյա աջակցություն։ Քարտը ձևակերպելու համար կարելի է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ։
«Love Is… քարտը ոչ միայն հարմար միջազգային Visa քարտ է՝ ժամանակակից հնարավորություններով, այլև ջերմ հիշողություններ ու դրական զգացողություններ փոխանցելու միջոց։ Վստահ ենք, որ քարտերի այս շարքը կվայելի մեծ պահանջարկ այն հաճախորդների շրջանում, ովքեր գնահատում են ոչ միայն հարմարավետությունն ու տեխնոլոգիական առաջընթացը, այլև անկեղծ սիրո մասին պատմությունները», — նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։
Հայտնի նկարազարդումները հիմնված են նորզելանդացի նկարչուհի Քիմ Գրովի և նրա իտալացի ամուսնու՝ Ռոբերտո Կազալիի իրական սիրո պատմության վրա։ Սկզբում ստեղծված որպես անձնական հաղորդագրություններ՝ դրանք ժամանակի ընթացքում դարձել են զգացմունքների համաշխարհային խորհրդանիշ։ Այսօր այդ պատմությունը շարունակվում է Յունիբանկի քարտերի միջոցով։
Սիրո քաղաք՝ Փարիզ երկու անձի համար նախատեսված մեկշաբաթյա ուղևորության խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ձևակերպել Յունիբանկի Love Is… քարտը և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը կատարել առնվազն մեկ գործարք։



