Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղապահ բրիգադը կառաջնորդվի «Կերտում եմ խաղաղություն՝ պատրաստ լինելով պատերազմի» կարգախոսով

SOCIETY

Անցած տարին ՀՀ խաղաղապահ բրիգադի համար եղել է բովանդակալից ու իրադարձություններով լի տարի: Հայաստանի խաղաղապահ բրիգադի զորամասում ՀՀ ԶՈՒ-ում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում այս մասին ասաց բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը:

«Խաղաղապահ բրիգադի անձնակազմը անցած տարի մասնակցել է մի շարք կարևոր զորավարժությունների, որոնցից ես կառանձնացնեի ԶԱՌ ուսումնական կենտրոնում ՆԱՏՕ-ի չափանիշների օպերատիվ կարողությունների հայեցակարգի համաձայն անցկացված զորավարժությունը, ինչպես նաև հոկտեմբերին՝ Բաղրամյան ուսումնական կենտրոնում՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորվարժությունները: Բրիգադի առաջին հրաձգային գումարտակը փայլուն կերպով անցավ որակավորման փուլը և ՆԱՏՕ-ի դիտորդների կողմից ճանաչվեց մարտունակ, ինչը ստիպում է մեզ կանգ չառնել ձեռք բերված հաջողություններով և, ջանք ու եռանդ չխնայելով, էլ ավելի կատարելագործել մեր զինծառայողների և սպաների արհեստավարժությունը»,-ընդգծեց Արթուր Սիմոնյանը:

Նա հավելեց, որ այդ զորավարժությունները ևս մեկ անգամ ապացուցեցին Հայաստանի որդեգրած սկզբունքի իրավացիությունը, քանի որ հաջողվել է ռազմական համագործակցություն ծավալել հակադիր բևեռներում գտնվող համաշխարհային ուժային կենտրոնների՝ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ:

«2015թ. մեզ հատկացված մարտական դիրքերում տիրել է համեմատաբար կայուն վիճակ: Մարտական դիրքերում կատարվել են մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ, ինչն ավելի անվտանգ է դարձրել մեր զինվորի ծառայությունը: Պարբերաբար իրականացվող ստուգումները ցույց են տվել, որ անձնակազմը տիրապետում է իր պարտականություններին, գիտի իր առջև դրված մարտական խնդիրները և պատրաստ է լուծել դրանք»,- հավելեց Սիմոնյանը:

Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Արթուր Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանի խաղաղապահ բրիգադի 2016թ. կարգախոսն է՝ «Կերտում եմ խաղաղություն՝ պատրաստ լինելով պատերազմի»: «Ցանկանում եմ նշել, որ խաղաղապահ բրիգադը, հանդիսանալով ՀՀ ԶՈՒ մի մասնիկը, խաղաղապահ առաքելության հետ մեկտեղ իրականացնելով հայրենիքի սահմանների պաշտպանությունը, նախանշել է 2016թ. ուսումնական տարվա հիմնական ուղղությունները»,- ընդգծեց խաղաղապահ բրիգադի հրամանատարը: Նա մանրամասնեց, որ խաղաղապահ բրիգադի առաջին նպատակը հրամանատարական պատրաստութ յան որակական աճի հասնելն է: Երկրորդ՝ մարտական պատրաստության կազմակերպումը՝ «Սովորեցնել այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում» սկզբունքով: Երրորդ՝ մարտական հերթապահության որակյալ նախապատրաստումը և իրականացումը, զորքերի ինժեներական կահավորման գործընթացի շարունակումը, անձնակազմի գիտելիքների կատարելագործումը: Չորրորդ՝ բրիգադի կրտսեր հրամանատարական կազմի մեջ «Առաջարկիր քննարկենք, միասնաբար քննարկենք» սկզբունքի սերմանումը:

Հինգերորդ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման և երթևեկության կանոնակարգման պահպանման վերաբերյալ մշտական միջոցառումների իրականացումը: Վեցերորդ՝ առաքելությունների ընթացքում ուսումնասիրել գործընկեր պետությունների բանակների առաջավոր փորձը և այն քննարկել զորամասի մեթոդական խորհրդի նիստում:

Եզրափակելով խոսքը՝ Արթուր Սիմոնյանը վստահեցրեց, որ խաղաղապահ բրիգադի ողջ անձնակազմը տրամադրված է մարտական և վստահորեն իրականացնելու է իր առջև դրված խնդիրները՝ պատրաստ լինելով դիմակայել ցանկացած մարտահրավերի: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League