Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում. Դոհայում աշխատում է հակաօդային պաշտպանությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հզոր պայթյուններ են որոտացել Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի և Դուբայ քաղաքներում հաղորդում է Reuters-ը։
Իր հերթին Al Jazeera հաղորդում է Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ըստ Կատարի լրատվամիջոցների՝ հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են, և հրթիռները խոցվել են։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



