Կես դար հետո Իրանում պատմությունը կրկնվում է․ իրանագետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կես դար հետո, Իրանում պատմությունը կրկնվում է։ Այս մասին գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։
«ԻԻՀ-ի կենտրոնական իշխանությունների թուլացումով, քուրդ զինյալները Իրաքից և Թուրքիայից դեպի Իրանի քրդական շրջաններ կվերադառնան։ Նրանք տեղում ինքնավարություն կհայտարարեն և կձգտեն առաջին փուլում գոնե Իրաքի Քուրդիստանի հավասար ինքնիշխանություն ունենան։ Իսրայելն հատկապես այդ ուղղությամբ է աշխատում և երկու օր է ոչնչացնում է Իրանի արևմտյան սահմանների պաշտպանական դիրքերը` զորամասերը և բազաները, որպեսզի քուրդ արձակազենների համար ճամբա բացի։ Սպասվում են արյունալի բախումներ քուրդերի և պետական ուժերի միջև, նաև սուննի քուրդերի և շիա ազերիների միջև։
Իրանի քուրդերը զբաղեցնում են Քուրդիստան, Քերմանշահ և Իլամ Նահանգները և Արևմտյան Ատրպատական նահանգի մի մասը։ Վերջինում միշտ էլ կատաղի մարտեր է տեղի ունեցել քուրդերի և ազերի միջև, որովհետև երկուսն էլ այդտեղ տերիտորյալ հավակնություններ ունեն։ Քուրդերի առաջին ինքնավարության մայրաքաղաք` Մահաբադը, հենց Արևմտյան Ատրպատական նահանգում է գտնվում. գահընկեց արքան հենց այդ քաղաքի հրապարակում կախաղան հանեց ինքնավարության առաջնորդ Ղազի Մոհամադդին։ 1979 թ. հեղափոխության ժամանակ քուրդ֊ազերի բախումների ժամանակ հարյուրավոր զոհեր եղան։ Պարբերաբար խափանվում են նաև Իրանի սահմանային կետերի վերահսկիչ համակարգերը. դա օգնում է, որպեսզի Իրանի ընդդիմադիրները հեշտությամբ երկիր մտնեն։ Երևանում ԻԻՀ-ի դեսպանը երեկ իր հարցազրույցում հայտարարեց խափանման կետերից երկուսի մասին, որոնցից մեկը Մեղրիի անցակետն էր։ Խաղաղություն մեր հարևան երկրին»,– գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League



