LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ին
SOCIETYՀեղինակավոր Los Angeles Times (LA Times) պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի տնտեսության ամենաառանցքային ոլորտները։
LA Times-ի տպագիր տարբերակում և կայքում հրապարակվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին անդրադարձ՝ հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ ձեռնարկությունն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական և արդյունաբերական լանդշաֆտում։
Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ վերջին 4 տարում ընկերությունը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Շեշտվել է, որ ԶՊՄԿ-ի ազդեցությունը ՀՆԱ-ում կազմում է մոտ 3%, իսկ երկրում հանքարդյունաբերության ծավալը՝ 5%, այն դեպքում, երբ ոլորտը զբաղեցնում է ՀՀ տարածքի ընդամենը 0,5%-ը։
Պարբերականը ուշադրություն է դարձրել նաև համայնքային զարգացմանը, քանի որ ԶՊՄԿ-ի գործունեության արդյունքում Սյունիքի մարզում աղքատության մակարդակն ավելի քան երեք անգամ ցածր է հանրապետության միջին ցուցանիշից։
«Համաշխարհային առաջատար ինժեներական ընկերությունների հետ, ինչպիսիք են Metso-ն և FLSmidth-ը, մենք ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաներ։ Այս գործընթացը ներառում է արդիականացում, պոչանքների խտացման, ջրի շրջանառու համակարգի նախագծում և կառուցում․ նախագիծ, որը խնայում է ջուրը և բարձրացնում այդ կարևորագույն ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը։
Մենք նաև ներդրումներ ենք անում նոր տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։ Komatsu և Caterpillar մեքենամեխանիզմները ապահովում են բացահանքի և բոլոր գործառնությունների լիարժեք արդիականացումը», - ասել է Խուդոլին։
Ընկերության գլխավոր տնօրենը հարցազրույցն ավարտել է հաջողության իր տեսլականով․ հանքարդյունաբերության ոլորտում հաջողելու համար կան մի քանի կարևոր հանգամանքներ․ պետք է ներդնել հսկայական ջանք, լինել համբերատար և ունենալ սահմանված կանոններով առաջնորդվելու կարողություն։ Կհաջողեն նրանք, ովքեր պատրաստ են աշխատել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



