Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար
SOCIETYՀաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։
Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները.
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Օման
- Իրան
- Իսրայել
- Հորդանան
- Սաուդյան Արաբիա
- Քաթար
- Բահրեյն
- Իրաք
- Քուվեյթ
Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների և մտերիմների հետ։
Ucom-ը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



