Ինչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանին ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիայի հետ սահմանին առայժմ արտակարգ իրավիճակ չի արձանագրվել։ Սահմանային շրջաններում, մասնավորապես Աղրը նահանգի տարածքում գործող Գյուրբուլաք անցակետում, իրավիճակը վերահսկելի է։
Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել են օրական ուղևորափոխադրումները, սակայն բեռնատարների առևտրային հոսքը շարունակվում է վերահսկվող ռեժիմով հաղորդում է Ermenihaber-ը։
Մաքսային ծառայության ներկայացուցիչները նշում են, որ անցակետի գործունեությունը նորմալ ընթացքի մեջ է։
Սահմանամերձ տարածքներում խուճապ կամ զանգվածային տեղաշարժ չի նկատվում։ Տեղի բնակիչներն ու Իրանի քաղաքացիները, ովքեր անցնում են սահմանը, նշում են, որ առօրյա կյանքը շարունակվում է սովորական ռիթմով։
Սահմանային զարգացումները շարունակում են գտնվել ինչպես թուրքական, այնպես էլ իրանական կողմերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող ռազմական լարվածությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



