Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել։ Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել Դուբայից և ԱՄԷ-ից։
«Տարածաշրջանում լարվածության սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել էին աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ։
Ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում։ ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, օգտվելով այդ հնարավորությունից, կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը»,-ասաց նախարարը։
«Մեծ հավանականությամբ թռիչքները կարող են վերագործարկվել Դուբայից և Աբու-Դաբիից»,-ասաց Միրզոյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



