Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարք արձակելու մասին տեղեկությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարք արձակելու մասին տեղեկությունը, հայտնում է IRNA-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, հատկապես մուսուլմանական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման վերաբերյալ ցանկացած տեղեկություն:
Կեղծ սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք տարբեր միջոցներով ուղղված են մուսուլմանական երկրների միջև հարաբերությունների խզմանը, նախադեպեր ունեն և անցկացված ստուգումների համաձայն, տվյալ սադրանքը կազմակերպվել է հենց այդ ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով», - ասված է ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի ընկնելու մասին։
Հաղորդվել է 4 տուժածի մասին։
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։
Հետևեք մեզ՝ այստեղ



