Բոսնիան եւ Հերցեգովինան ԵՄ-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը փետրվարի 15-ի առավոտյան Բոսնիայի եւ Հերցեգովինայի Հանրապետությունից պաշտոնական հայտ Է ստացել անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC- ին:
Մոգերինիի հայտարարության մեջ, որը մեջբերում են լրատվական գործակալությունները, ասվում Է, որ դա Բոսնիայի եւ Հերցեգովինայի համար կարեւոր քայլ Է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, բայց, այնուամենայնիվ, այդ քայլը միայն սկիզբն Է երկար ճանապարհի:
Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու Բոսնիայի եւ Հերցեգովինայի պլանների մասին հայտնի Էր դարձել դեռ հունվարին:
Եվրոպայի փորձագետներից շատերը թերահավատորեն են ընդունել Բոսնիայի եւ Հերցեգովինայի իշխանությունների հայտը: Նրանք կասկածում են, որ երկիրը քաղաքականապես եւ տնտեսապես պատրաստ Է անդամակցելու Եվրամիությանը: Մասնավորապես, կարծիք Է հայտնվել, որ Բոսնիան եւ Հերցեգովինան Եվրամիությանը կմիանա 2026 թվականից ոչ շուտ:



