Արտառոց դեպք. կինը թունավորել է ամուսնու երեխաներին՝ մկնդեղով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգային դատարանը 49-ամյա Սինթիա Մարիանո Դիաս Կաբրալին դատապարտել է 49 տարվա ազատազրկման՝ իր որդեգրած երեխաներին առնետի թույնով թունավորելու համար: Դատարանի որոշումը հրապարակել է Metropoles պորտալը :
Հետաքննությունը պարզել է, որ կինը սկսել է թույն խառնել ընտանիքի անդամների սննդի մեջ 2022 թվականին։ Առաջին զոհը նրա 22-ամյա խորթ դուստրն էր, որը մահացել էր թունավորվելուց հետո։ Երկու ամիս անց թունավորվել է նաև նրա 16-ամյա խորթ որդին. խորթ մոր տանը ընթրիքից հետո նա լոբու ամանի մեջ անսովոր կապույտ բծեր է նկատել և շուտով սկսել է վատ զգալ։
Դեռահասը ողջ մնաց և ավելի ուշ քննիչներին պատմեց, որ մեղադրյալը խոստովանել է, որ իր սննդին թույն է ավելացրել։ Դատարանը եզրակացրեց, որ հանցագործությունը կատարվել է խանդի հողի վրա և կնոջը դատապարտեց երկարատև ազատազրկման։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



