Ահա՝ ինչու չի կարելի քնել թաց կամ խոնավ մազերով
LIFELife.panorama.am-ը գրում է.
Եթե սովորություն ունեք երեկոյան լվանալ մազերը և այդպես քնել, ապա պետք է դադարեցնել այն հնարավորինս շուտ։ Ահա թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե գնաք անկողին թաց մազերով։
1. Թաց մազերը նպաստում են սունկերի տարածմանը
Բարձը իդեալական վայր է տարատեսակ բակտերիաների բազմացման համար, քանի որ այն հավաքում է մեռած մաշկի բջիջները և փոշու ոջիլները։ Եթե այս ամենին ավելացնեք խոնավ մազերն ու տաքությունը, ապա բարձը դառնում է կատարյալ միջավայր սունկերի զարգացման համար, որը ուղիղ սպառնում է առողջությանը։
2. Թաց մազերը գլխացավ են առաջացնում
Հավանաբար տեղյակ չեք այն մասին, որ քնի առաջին փուլում մարմնի ջերմաստիճանը նվազում է, եթե սենյակում ջերմաստիճանը ցածր է և սկսում է բարձրանալ քնի մյուս փուլերում։ Քանի որ մազերը խոնավ են, գլխի ջերմաստիճանը չի կարողանում համապատասխանեցվի մարմնի ջերմաստիճանին, ինչ էլ առաջացնում է ծանր գլխացավ, որը կարող է արթուն պահել ողջ գիշեր։
3. Թաց մազերն առաջացնում են մազերի եզրերի ճյուղավորում
Թաց մազերը հակված են ճյուղավորվելու, հատկապես երբ այն քսվում է բարձին։ Այս շփումը վնասում է մազերը և առաջացնում ճյուղավորում։
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



