ՑԱՀԱԼ-ը մեկ օրում Լիբանանին ավելի քան 100 ավիահարված է հասցրել․ սպանվել է «Հեզբոլլահ»-ի անդամ Մուստաֆա Ահմեդ ալ-Զեյնը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ մեկ օրում Լիբանանի տարածքի վրա ավելի քան 100 ավիահարված է իրականացրել։
ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, հարվածները հասցվել են զենքի պահեստներին և «Հեզբոլլահ» շարժման տասնյակ ռազմական օբյեկտների։
Բեյրութի Դահիե շրջանում Իսրայելի բանակը հարվածել է «Ռադվան» ուժերի հրամանատարական կենտրոնին և ուսումնական համալիրին։
Բացի այդ, ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հեզբոլլահ»-ի զինյալ Մուստաֆա Ահմադ ալ-Զեյնի ոչնչացման մասին։
Իսրայելի բանակի պնդմամբ, ալ-Զեյնը մի քանի տարի ապրել է Իրանում, որտեղից ղեկավարել է «Հեզբոլլահ»-ի գործողությունները Իսրայելի դեմ։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարն ասել էր, որ վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թիվը երկրում մոտեցել է 400-ի։
Հետևեք մեզ՝ այստեղ



