Վրաստանի Էներգետիկայի նախարարը մեկնել է Թեհրան՝ քննարկելու գազի մատակարարման հարցը
INTERNATIONAL NEWSԹեհրանում կքննարկեն Իսլամական Հանրապետությունից Վրաստանին բնական գազի մատակարարումների հարցը. Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն փետրվարի 15-ին մեկնել Է Իրան: Այդ մասին, հայտնել Է Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը:
Այսօր Վրաստանում ստացվում Է օրական 11 միլիոն խորանարդ մետր գազ: Դրանից 6 միլիոնն ադրբեջանական գազն Է «Ղազախ» խողովակաշարից, 3,2 միլիոնը՝ «Շահ Դենիզի» շրջանակներում (Հարավկովկասյան խողովակաշար), մնացած 1,5 – 2 միլիոն խորանարդ մտրն ստացվում Է որպես վճար Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման համար:
«Այս փուլում վրացական եւ իրանական կողմերն ուսումնասիրում են Իրանից Վրաստան բնական գազի ներկրման հնարավորությունը: Նաեւ կքննարկվեն տարբեր կարեւոր Էներգետիկական նախագծերի իրականացման հնարավորությունները»,- հայտնել են Վրաստանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Քալաձեն հայտարարել Է, որ Վրաստանի իշխանությունները մտածում են նոր Էներգետիկական աղբյուրների մասին, եւ այս առնչությամբ բանակցություններ են վարում այլ երկրների գազի ընկերությունների հետ:
Վրաստանը չի բացառում Իրանից բնական գազի գնումներ սկսելը, եթե Թեհրանը մրցունակ գին առաջարկի, նշել Է Էներգետիկայի նախարարը:



