Գվարդիոլան որակազրկվել է
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որակազրկվել է երկու խաղով այս մրցաշրջանում 6–րդ դեղին քարտը ստանալու համար, հաղորդում է ESPN–ը։ Նա զգուշացվել էր «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի խաղում։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 3։1 հաշվով։
Որակազրկումը չի անդրադառնա Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչի վրա։ «Մանչեսթեր Սիթին» մարտի 22–ին տիտղոսը կվիճարկի Լոնդոնի «Արսենալի» հետ դիմակայությունում։ Գվարդիոլան բաց կթողնի Պրեմիեր լիգայի 30–րդ տուրի հանդիպումը «Վեստ Հեմի» դեմ (մարտի 14) եւ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի հանդիպումը։
Անգլիայի առաջնության 29 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 60 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 7 միավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ



