Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցից տուն գնալիս համադասարանցու և եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «վերին շրթունքի հեմատոմյա» ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։
Տեղում պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` հիվանդանոցում երեխայի 49-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցից տուն վերադարնալու ճանապարհին որդին՝ վեճի է բռնկվել Լոռու մարզի 11-ամյա և 8-ամյա եղբայրների, և նրանց 5-ամյա ընկերոջ հետ, ովքեր ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել իր տղայի մարմնի տարբեր հատվածներին, պատճառել մարմնական վնասվածքներ։
MediaHub-ի հետ զրույցում Սպիտակի ԲԿ-ից հայտնեցին, որ տղան անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
«Վնասվածքը լուրջ չի եղել։ Երեխային հետազոտել են հա՛մ վիրաբույժը, հա՛մ նյարդաբանը, ինչպես նաև ռենգեն է արվել»,- նշեցին ԲԿ-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ



