Գողության դեպք` Երևանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 41-ամյա Հովհաննես Ա․-ն և հայտնել, որ փետրվարի 24-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 07։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է Միկոյան փողոց 27-րդ շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի նյութական վնաս։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



