Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորությունները
SOCIETYՄարտի 1–4-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած PDAC 2026 միջազգային համաժողովին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորել է ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանը։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ՀՀ դեսպանության դիվանագետ Գոռ Եդիգարյանը։
Համաժողովի շրջանակում Վարդան Ջհանյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների, Կանադայի նահանգների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Ֆինլանդիայի, Քվեբեկի և Շվեդիայի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների՝ BHP և Newmont ղեկավարների հետ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նշված երկրների հանքարդյունաբերության ոլորտում կուտակված փորձին, ոլորտի արդյունավետ կառավարման և զարգացման մոդելներին, ինչպես նաև դրանց հնարավոր կիրառելիությանը Հայաստանում։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային հնարավորությունները և միջազգային ընկերությունների հնարավոր հետաքրքրվածությունը հայկական շուկայում։
Prospectors & Developers Association of Canada-ի կողմից կազմակերպվող համաժողովը համարվում է աշխարհում հանքարդյունաբերության և օգտակար հանածոների հետախուզման ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր միջոցառումներից մեկը։
Այս տարի PDAC 2026 ֆորումում գրանցվել է 32,155 մասնակից, ինչը համաժողովի պատմության մեջ ամենաբարձր մասնակցությունն է, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացել է ավելի քան 1300 ցուցադրող կազմակերպություն, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



