Թուրքիան սպառնացել է իրաքցի քրդերին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դարձյալ հանդես է եկել իրաքցի քրդերի հասցեին վերջնագրով` պահանջելով նրանցից հեռանալ Թուրքիայի հետ սահմանին Սիրիայի հյուսիսում գտնվող Միննեխ օդանավակայանից` սպառնալով հակառակ դեպքում վերացնել նրա ենթակառուցվածքը:
Այս մասին, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, Դավութօղլուն լրագրողներն հայտարարել է Կիեւ թռչելու ժամանակ ինքնաթիռում` նշելով, որ Եփրատի արեւմտյան ափին գտնվող Ազեզ քաղաքի անկումը թույլ չեն տա:
Փետրվարի 13-ին թուրքական հրետանին գնդակոծել է քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) մարտիկներին Միննեխ օդանավակայանում եւ նրա մոտ գտնվող գյուղում: Դավութօղլուն դա անվանել է պատասխան քայլ կապված Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (PYD) կողմից թուրքական սահմանի սպառնալիքի հետ եւ PYD-ից պահանջել է թողնել իր դիրքերը Հալեպի հյուսիսում, ինչը կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը մերժել է:
«Մենք թույլ չենք տա Ազեզի անկումը: PYD-ն չի անցնի Եփրատի արեւմտյան ափ եւ Աֆրինից արեւելք: Նրանք պետք է թողնեն Միննեխ օդանավակայանը: Իսկ եթե չհեռանան, ապա այն կբերվի ամբողջական անպիտանելիության», -ասել է Դավութօղլուն:
Եթե Ազեզն անցնի YPG-ի վերահսկողության տակ, ապա Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները կմիանան միմյանց, եւ դրանով Թուրքիայի հարեւանությամբ փաստորեն եւս մեկ քրդական պետություն ի հայտ կգա: Այդ տեսակետից Ազեզ ավանը Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի եւ գնդակոծելով PYD-ի դիրքերը, Թուրքիան ցանկանում է կանխել նրա առաջխաղացումը դեպի այդ ավան:
Այդ իմաստով հետաքրքրական է, թե ինչպես է Թուրքիան ցանկանում պաշտպանել Ազեզը` ցամաքային ուժեր չունենալով այնտեղ: Դամասկոսը պնդում է, որ Թուրքիան այդ տարածք սահմանափակ ռազմական ուժ է մտցրել: Անկարան դա չի հաստատում: Դեռեւս թուրքական բանակը սահմանից անդին հեռահար հրետանով վհարվածներ է հասցնում PYD-ի դիրքերին: Սակայն, Ռուսաստանի օդային հարվածներն ավելի արդյունավետ են եւ, եթե ցամաքից միջամտություն չլինի, հարցականի տակ է մնում, թե ինչպես պետք է Թուրքիան պաշտպանի Ազեզը: Իսկ ցամաքային միջամտությունը կնշանակի Ռուսաստանի հետ Թուրքիայի միջեւ ռազմական դիմակայություն:



