Բրիտանական օրենքները կշարունակեն տպագրել մագաղաթի վրա
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի իշխանությունները հետաձգել են արխիվում պահելու ենթակա օրենսդրական ակտերի տպագրման համար մագաղաթի օգտագործումից հրաժարվելու մասին որոշման ուժի մեջ մտնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարությունը հայտարարել Է, որ ինքնուրույն կհայթայթի միջոցներ, որոնք թույլ կտան շարունակել օրենքների տպագրումը մագաղաթի վրա: Քարտուղարությունում նշել են, որ այդ նպատակով մագաղաթի օգտագործումը միանգամայն շահութաբեր Է, ինչի կապակցությամբ որոշվել Է պահպանել ավանդույթը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել Էին, որ նոր օրենքները հարկավոր Է տպագրել հատուկ արխիվային թղթի վրա, որն զգալիորեն Էժան Է մագաղաթից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



