Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Մենք շարունակում ենք արտակարգ ռեժիմով աշխատել։ Իրանում հեռախոսային և ինտերնետ կապի խափանումներ կան, բայց օրվա ընթացքում գոնե մեկ անգամ կապ հաստատել ստացվում է։ Այս պահին չունենք տեղեկություն որևէ հայի տուժած կամ վիրավոր լինելու վերաբերյալ։ Իրանում բնակվող հայերից Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ հարցումներ չենք ստացել։ Բնակիչները հիմնականում տներում են կամ ապաստարաններում»,–նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Նրա խոսքով, Իսրայելում նույնպես հայերի շրջանում տուժածներների մասին տեղեկություններ նույնպես չկան։
«Հիմնականում թիրախավորվում են ռազմական օբյեկտները, հայկական թաղամասերի շրջանում հարվածների մասին տեղեկություն նույնպես չունենք»,–հավելեց Նելլի Ղուլյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



