Մադուրոն պահվում է ԱՄՆ բանտի պատժախցում․ ABC
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի բանտի պատժախցում։ Այս մասին մարտի 12-ին հայտնել է իսպանական ABC թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նրա կարգավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն՝ Մադուրոն տեղավորվել է հատուկ տեղակայման բլոկում, որը հայտնի է որպես SHU։ Սա մենախցերի բլոկ է», — նշված է նյութում։
Թերթը նշել է, որ անվանապես այս մենախուցը պետք է պաշտպանի ռիսկի գոտում գտնվող կալանավորներին և «կանխի ինքնասպանությունները», սակայն փաստացի այնտեղ գտնվելը գրեթե լիակատար մեկուսացում է նշանակում։
Ըստ պարբերականի՝ Մադուրոն պահվում է մոտավորապես 3 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ խցում, որն ունի մետաղական մահճակալ, զուգարանակոնք, լվացարան և նեղ պատուհան։ Շաբաթը երեք անգամ կալանավորներին թույլատրվում է մեկ ժամով դուրս գալ խցից՝ ձեռքերն ու ոտքերը շղթայված վիճակում և երկու պահակների ուղեկցությամբ։
ABC-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Վենեսուելայի նախագահն իբր գիշերները գոռում է՝ բողոքելով բանտի պայմաններից։
Հետևեք մեզ՝ այստեղ



