Նավթի գինը կրկին հասել է երեքանիշ մակարդակի
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաշխարհային նավթային շուկայում գների աճը կրկին արագացել է՝ Օրմուզի նեղուցում մատակարարումների շարունակվող խափանումների և Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Տեղեկության համաձայն՝ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մոտ 8,9 տոկոսով և հասել 100,17 դոլարի մեկ բարելի համար՝ կրկին դառնալով երեքանիշ։ Շաբաթվա սկզբին նավթի արժեքը նույնիսկ բարձրացել էր մինչև 119 դոլար, սակայն հետագայում նվազել էր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որոնք շուկան մեկնաբանել էր որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ավարտի ազդակ։
Այժմ այդ սցենարը դեռ չի իրականացվել, իսկ Օրմուզի նեղուցով նավթատար տանկերների ուղեկցման մասին հայտարարությունները նույնպես չեն կյանքի կոչվել։ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանի նավթային և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե մատակարարումների ճգնաժամը չլուծվի մինչև մարտի վերջ, նավթի գինը կարող է մոտենալ կամ նույնիսկ գերազանցել 2008 թվականի ռեկորդը՝ 147 դոլար մեկ բարելի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



