Սպիտակ տունը հերքել է Կալիֆոռնիայի վրա Իրանի հարձակման հնարավորությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տունը հինգշաբթի ABC News հեռուստաալիքին մեղադրել է կեղծ տեղեկություն տարածելու մեջ, երբ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ՀԴԲ-ն Կալիֆոռնիայի ոստիկանական բաժանմունքներին զգուշացրել է ԱՄՆ Արևմտյան ափին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի մասին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ հաղորդագրությունը պետք է հետ վերցվի, քանի որ այն հիմնված է չստուգված տեղեկատվության վրա և անհարկի անհանգստացրել է հանրությանը։ «Այդ գրառումը և պատմությունը պետք է անհապաղ հետ վերցվի ABC News-ի՝ կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար, որը միտումնավոր անհանգստացրել է ամերիկյան ժողովրդին»,- գրել է Լևիթը X սոցիալական մեդիա հարթակում։
Նա պնդել է, որ լրատվամիջոցի հաղորդագրությունը հիմնված է Կալիֆոռնիայի տեղական իրավապահ մարմիններին ուղարկված մեկ էլեկտրոնային նամակի վրա, որը պարունակում է այն, ինչ նա անվանել է «չստուգված տեղեկատվության մեկ հատված»։
«Էլեկտրոնային նամակում նույնիսկ նշվում է, որ տեղեկությունը հիմնված է չստուգված տվյալների վրա։ Սակայն ABC News-ն իր նյութից բաց է թողել այդ կարևոր փաստը։ ԻՆՉՈՒ՞։ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ. Իրանից մեր հայրենիքի համար նման սպառնալիք չկա, և երբեք էլ չի եղել»,- հավելել է Լևիթը։
ABC News հեռուստաալիքը չորեքշաբթի հաղորդել է, որ ՀԴԲ-ն վերջին օրերին զգուշացրել է Կալիֆոռնիայի ոստիկանական բաժանմունքներին, որ Իրանը կարող է հակահարված տալ ԱՄՆ հարձակումներին՝ անօդաչու թռչող սարքեր արձակելով դեպի Արևմտյան ափ՝ հղում անելով նախազգուշացմանը, որն, ըստ նրա, վերանայվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



