Իրանը կհրկիզի տարածաշրջանի նավթագազային օբյեկտները նույնիսկ «աննշան» հարձակման դեպքում. «Խաթամ ալ-Անբիա»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ «Խաթամ ալ-Անբիան» հայտարարել է, որ իրենք կհրկիզեն տարածաշրջանի նավթագազային օբյեկտները նույնիսկ էներգետիկ ենթակառուցվածքների կամ նավահանգիստների վրա «աննշան» հարձակման դեպքում, հաղորդում է Tasnim-ը։
«Մենք զգուշացնում ենք ագրեսոր կառավարությանը և նրա բոլոր դաշնակիցներին, որ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և նավահանգիստների վրա ամենաաննշան հարձակումը կհանգեցնի մեր կողմից ջախջախիչ պատասխանի»,- ասել է շտաբի մամուլի խոսնակը։
Նա հավելել է, որ նման հարձակման դեպքում «տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքները», որոնցով հետաքրքրված են ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները, «կհրկիզվեն և կոչնչացվեն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



