Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղցկեղով հիվանդին կեղծված դեղ են վաճառում, իսկ Ավանեսյանը պատասխանատվությունն իր վրայից գցում է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրեր առաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հակաքաղցկեղային «Հերցեպտին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացել, որի վերաբերյալ համապատասխան գրությունն ուղարկել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ըստ այդ գրության` շվեյցարական հայտնի «Հոֆման-Լա Ռոշ» ընկերությունը տեղեկություն է տրամադրել «Հերցեպտին» (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի (440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ) դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

«Հերցեպտին» դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, մեկ սրվակի արժեքը շուրջ 350 հազար դրամ է։ MediaHub-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշել էր, որ նախարարությունը տվյալ գործընթացում հանդես է գալիս որպես քաղաքականություն մշակող մարմին։ «Մեր գործառույթն այն է, որ մենք քաղաքականություն մշակող ենք և «Հերցեպտին»-ը պետպատվերի սկզբունքով տրամադրում ենք 1-3-րդ կարգ քաղցկեղ ունեցող քաղաքացիներին»,- ասել էր Ծատրյանը։

Թե N7741B04 սերիայով դեղի քանի՞ դեղաչափ է տրամադրվել քաղաքացիներին, ի՞նչ պետք է անի քաղաքացին, որն օգտագործվել է այդ կեղծված դեղը, կա՞ արդյոք տվյալ, թե որ մարզերում են բուժառուներն օգտվել նշված դեղամիջոցից, ե՞րբ է ներկրվել այդ՝ N7741B04 սերիայի դեղամիջոցների խումբը, ի՞նչ կարգով է ձեռք բերվել այն, ո՞ր ընկերությունն է ներկրել, արդյո՞ք հիմա շուկայից հեռացված է այդ կեղծված դեղախումբը. այս բոլոր հարցերի պատասխանը, Մարիամ Ծատրյանն ասել էր, որ կարող է տալ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակի ասածից ելնելով՝ MediaHub-ը գրավոր հարցում ուղարկեց  Տեսչական մարմին, որտեղից մեր վերը նշված հարցերին ուղղակի չեն պատասխանել։

«Հերցեպտին/ տրաստուզումաբ դեղի N7741B04 սերիայի վերաբերյալ տեղեկատվությունը 2026 թվականի մարտի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվել է ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնում դեղի վերաբերյալ այլ տեղեկատվություն առկա չէ»։

Այսպիսով, ստացվում է բավական մտահոգիչ պատկեր․ խոսքը քաղցկեղի բուժման համար կիրառվող, շուրջ  350 հազար դրամ արժողությամբ դեղամիջոցի մասին է, որը պետությունը տրամադրում է հենց ամենախոցելի հիվանդներին։ Սակայն, երբ արդեն կա կեղծման մասին ահազանգ, պարզվում է՝ պատասխանատու կառույցներից ոչ մեկը չի կարող հստակ ասել՝ այդ սերիայի քանի դեղաչափ է ներմուծվել, ովքեր են այն ստացել, կամ որտեղ է այն շրջանառվել։ Մի կողմում առողջապահության նախարարությունն է, որը հայտարարում է, որ միայն քաղաքականություն մշակող է, մյուս կողմում՝ տեսչական մարմինը, որը նշում է, որ տվյալ դեղի վերաբերյալ այլ տեղեկություն չունի։ Իսկ ամենակարևոր հարցերը՝ արդյոք կեղծված դեղը հասե՞լ է հիվանդներին, քանի՞ մարդ է այն ստացել և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա նրանց բուժման վրա, այս պահին մնում են անպատասխան։ Եվ մինչ պետական կառույցները պատասխանատվությունն իրար վրա են գցում, ամենախոցելի իրավիճակում հայտնվում են հենց քաղցկեղով հիվանդ քաղաքացիները, որոնց բուժման անվտանգությունն ու վերահսկողությունը պետք է լինեին նույն այդ կառույցների առաջնահերթ պարտականությունը։ 
 
Չնայած ՔՊ-ականների Հայաստանում ավելի կարևոր ու առաջնահերթ գործեր կան. եթե նախարարն ու պատասխանատու օղակներն այս հարցերով զբաղվեն, բա ո՞վ է սուրճ խմելու, զբոսանքի կամ ծաղիկները ծաղկամանում դասավորելու էսթետիկ ռիլեր նկարելու...։ Իսկ հետո էլ զարմանում են, թե մարդիկ ինչու են քաղցկեղը բուժելու համար արտերկիր գնում։ 

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris