Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ)
POLITICS«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին», «Ազատությո՛ւն Հայաստանին» պաստառներով Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։
Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հայտարարեց, որ պահանջում են կառավարությունից ինչ-որ մեկը մոտենա իրենց, քանի որ նրան բան ունեն փոխանցելու։
«Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ ու սա խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում, վախենալով իր աթոռը կորցնելուց՝ փորձում է մարդկանց զրկել իրենց իրավունքից։ 86 օր հետո Հայաստանում չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում»,- նշեց Միքայելյանը։



