Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
POLITICSՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Երևանում բողոքի ակցիաներ են։ Փողոցում Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են։ Որքան հասկանում եմ և մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փողոց է դուրս գալիս։ Կարծում եմ՝ լավ միտք է։ Առանց փողոց իշխանափոխություն չի լինի։ Իսկ փողոցով՝ կլինի։ Նույնիսկ ավելի շուտ, քան բոլորը սպասում են։ Օրինակ, հունիսի 6-ին։ Կամ, մայսիս 6-ին…
Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա։ Հետևաբար, կարծում եմ, շատ լավ կլինի, եթե ընդդիմադիր մյուս կենտրոններն էլ այդ ուղղությամբ աշխատեն։ Եվ դա անեն որքան հնարավոր է շուտ։ Չզարմանաք, բայց ես դեռ հավատում եմ, որ ընդդիմությունը իշխանափոխության և ոչ թե մի քանի մանդատի համար է պայքարում։ Իրոք հավատում եմ»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



