Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան
POLITICSՊլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մինչև ընտրությունները փողոցային պայքարի դուրս գան, Ղազինյանը նշեց, որ այսօրվա ակցիաները իրավապահ մարմիններին զգոնության կոչ է․ «Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին»,- ասաց նա։
Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



