Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
POLITICSՀարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց պայքարն ազգային է։
«Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան»,- նշեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանի հենասյունը հայ ժողովուրդն է, ու ժողովուրդն իր որոշմամբ, իր քայլերով կտանի նրան, որ շատ շուտով կունենանք ուժեղ Հայաստան։
Ալիկ Ալեքսանյանը հանրությանը կոչ արեց հանգիստ լինել, ամեն ինչ շատ լավ է լինելու։
«Մենք ավելի քան վստահ ենք, որ շատ շուտով Սամվել Կարապետյանը մեզ հետ կլինի»,- նշեց նա։
Ալեքսանյանն ասաց, որ ՔՊ-ն բազմահազարանոց ֆեյքերի բանակի վրա ծախսում է տատիկ-պապիկների թոշակների գումարները։
«Պետբյուջեն վատնում են քոմենթ գրողների վրա»,- նշեց նա։



