Միշել Պլատինին մասնակցում է ՖԻՖԱ -ի վճռաբեկ հանձնաժողովի նիստին
SPORTԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին ժամանել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք՝ ՖԻՖԱ -ի վճռաբեկ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Նիստում պետք է քննարկվի Պլատինիի դիմումը, որտեղ խնդրում նա է կասեցնել՝ իրեն ֆուտբոլային գործունեություն ծավալելուց 8 տարով զրկելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է«Արմենպրես» -ը՝ հղում անելով sport.ru կայքին:
ՖԻՖԱ -ի էթիկայի հանձնաժողովը հունվարի 9-ին հայտարարություն է տարածել, որ ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերին և Միշել Պլատինիին ուղարկվել են պատճառաբանական մասի որոշումները, համաձայն որի պաշտոնյաները պետք է ֆուտբոլային գործունեությունից զրկվեն ութ տարի ժամկետով: Որոշման մասին հայտարարությունը տարածվել է 2015 թվականի դեկտեմբերի 21 -ին, իսկ Բլատերի վերաքննիչ բողոքը կդիտարկվի 2016 թվականի փետրվարի 16-ին, որին Բլատերը նույնպես ներկա կլինի:
«Ես վախենում եմ անարդարությունից, եթե ես հակակշիռ փաստեր չունենայի, կփախչեի Սիբիր և կպատսպարվեի այնտեղ ամոթից» - ասել է Պլատինին:
Նրանց պաշտոնանկ անելու և 8 տարով ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկելու հիմք հանդիսացավ 2011թվականին Բլատերի կողմից, ՖԻՖԱ-ի միջոցներից Պլատինիի հաշվին 2 մլն շվեյցարական ֆրանկի փոխանցումը: