ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ճապոնիան մտադիր են բանակցել օգտակար հանածոներին առնչվող առևտրային համաձայնագրի շուրջ. Bloomberg
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Եվրամիությունը հնարավոր է առաջիկա շաբաթներին հայտարարեն օգտակար հանածոներին առնչվող նոր առևտրային համաձայնագրի հիմքը դնելու ծրագրերի մասին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով` ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը մտադիր է ապրիլին՝ շահագրգիռ կողմերից համաձայնագրերի հավաքագրման ժամկետի ավարտից՝ մարտի 19-ից կարճ ժամանակ անց բանակցություններ սկսել Բրյուսելի և Տոկիոյի հետ առևտրային համաձայնագրի շուրջ։
Աղբյուրներից մեկը գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի ծրագրերի մասին հայտարարությունը կարող է համընկնել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Սպիտակ տուն այցի հետ, որը ևս նախատեսված է մարտի 19-ին։
Նշվում է, որ երկու կողմերի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները ներառված են G7-ի գագաթնաժողովի օրակարգում։
Հետևեք մեզ՝ այստեղ



