Ջանն էլ է երեք տառ, չոռն էլ, ավելի լավ է ջան ասենք. Հովհաննես Մարգարյան (տեսանյութ)
VIDEO«Ջանն էլ է երեք տառ, չոռն էլ, ավելի լավ է ջան ասենք»,- նման կերպ արձագանքեց ՕԵԿ պագամավոր Հովհաննես Մարգարյանը Past.am-ի հարցին, թե արդյոք պատգամավորը կարող է իր ընտրողներին Շուշան Պետրոսյանի կերպ պատասխանել համացանցում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդեմ 7 պատգամավորի ներկայացրած մեր լրագրող Լիլիթ Լալայանի դիմումին՝ Մարգարյանն ասաց, որ պետք է «կոշտ գործիքներ» կիրառել, որպեսզի Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառվի:
««Կոշտ գործիք» ասելով ես նկատի ունեմ այն, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումն ընդամենը ի գիտություն է ընդունվում խախտողի կողմից: Որոշում է կայացվում՝ խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե՞ չի խախտել, իսկ դա կարծում եմ, կոշտ գործիք չէ և արդյունավետ չէ»,- մանրամասնեց Մարգարյանը: Պատասխանելով հարցին, թե տարբերություն կա՝ արդյոք պատգամավորը էթիկայի նորմերը խախտել է, սպառնալիքներ է հնչեցրել ԱԺ միջանցքներում կամ «ֆեյսբուքում»՝ Մարգարյանն ասաց, որ եթե երկու դեպքում էլ դա դիտվում է սպառնալիք և պետք է պատասխանատվության ենթարկվի, ուրեմն տարբերություն չկա:
Մանրամասները տեսանյութում.
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6



