Նիկլաս Զյուլեն և Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Դորտմունդի «Բորուսիայից»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպան Նիկլաս Զյուլեն և կիսապաշտպան Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից։
«Այս շաբաթ մենք շատ բաց և կառուցողական բանակցություններ ենք վարել երկու ֆուտբոլիստների հետ էլ: Ի վերջո, Նիկլասի ու Սալիհի հետ ընդհանուր հայտարարի եկանք, որ մրցաշրջանի ավարտից հետո մեր ճանապարհները կբաժանվեն»,- դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Լարս Ռիկենի խոսքն է մեջբերում Ruhr Nachrichten-ը։
Հիշեցնենք, որ Զյուլեն դորտմունդյան թիմի գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից։ Այս ընթացքում գերմանացի պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 108 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Սալիհ Օզջանը նույնպես «Բորուսիային» միացել էր 2022 թվականի ամռանը։ Թուրք կիսապաշտպանն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 92 հանդիպում և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



