Պակիստանում առնվազն 12 մարդ Է զոհվել գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով
INTERNATIONAL NEWSՊակիստանի Սինդի նահանգում գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով զոհվել Է առնվազն 12 մարդ, որոնցից ութն ազգականներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հաղորդել Է Daily Times հրատարակությունը:
Mazda բեռնատարի վարորդը, որի վրա եղել Է շուրջ քսան մարդ, փորձել Է երկաթգիծը հատել անցատեղում: Ֆարիդ Էքսպրես գնացքը հարվածել Է բեռնատարին եւ իր հետ տարել մոտավորապես 1,5 կիլոմետր:
Զոհվածների մարմիններն ու վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Գնացքի անձնակազմը չի տուժել:
Լոկոմոտիվն աննշան վնասվածքներ Է ստացել եւ նորոգման համար կուղարկվի Կարաչի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



