1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով կարճ ժամանակ անց մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 1-ամյա Ավետ Ն․-ն էր, ում հայրը հայտնել է, որ մարտի 11-ին ժամը 09։00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, որի ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել իր վրա՝ ստանալով այրվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



