Թուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի իշխանությունները պայմաններ չեն տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ассошиэйтед Пресс գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Հիմա պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն դիվանագիտության համար։ Իրանցիներն իրենց դավաճանված են զգում (ԱՄՆ-խմբ.)»,-գործակալությանը նշել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն, այնուամենայնիվ, բաց է ցանկացած խելամիտ դիվանագիտության համար «ոչ պաշտոնական ուղիներով»։
Ֆիդանը գործակալությանը հայտնել է, որ փորձում է Թեհրանին համոզել դադարեցնել Պարսից ծոցի երկրների հարձակումները, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան բազաները:
Հարցազրույցում Ֆիդանը նաև մեղադրել Է Իսրայելին այն բանում, որ երկիրը միշտ «թշնամիներ կգտնի», քանի դեռ իշխանության ղեկին է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Հետևեք մեզ՝ այստեղ



