Խորթ մայրը 1 տարեկան երեխային գրեթե մաhվան է հասցրել. ինչպե՞ս է երեխան. մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։
Մեր տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, ով ձերբակալվել է։
Իսկ ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը. MediaHub-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



