Նախարարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի ուսուցմանը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի զարգացման»:
Նախարարը հիշատակել է նախընթաց տարվա սեպտեմբերին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգը և շնորհակալություն հայտնել ջերմ և բարձրակարգ ընդունելության համար: Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել:
Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով՝ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ պոտենցիալ, և ամեն ինչ կարվի՝ նպաստելու դրանց իրագործմանն ու ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչմանը:
Հանդիպմանը կարևորվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, ինչպես նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի ակտիվացումը, դիպլոմների փոխճանաչման հարցերը: Անդրադարձ է եղել ՀՀ դպրոցներում որպես տարածաշրջանային լեզու պարսկերենի ուսուցմանը:
Կողմերն առանձնակի ընդգծել են գրականագիտական և մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների ժառանգության պահպանման ու հանրահռչակման կարևորությունը՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ, փոխադարձ համերգների կազմակերպմամբ, կինոյի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործմամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ



