Արդեն ընտրել եմ «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմը․ Գվարդիոլա
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն կողմնորոշվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման մեկնարկային կազմի հարցում։
«Կազմն արդեն ընտրել եմ։ Գիտեմ այն ֆուտբոլիստներին, որոնք վաղը դուրս կգան խաղադաշտ։ Ես կասկածներ չունեմ։ Դե, գուցե 1 կասկած կա, բայց մնացած ամեն ինչ արդեն պարզ է»,- ասել է Գվարդիոլան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 17-ին։ «Էթիհադ» մարզադաշտում, Երևանի ժամանակով կեսգիշերին՝ 00:00-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև Մադրիդում կայացած առաջին խաղում «Ռեալը» խոշոր՝ 3-0 հաշվով առավելության էր հասել մանչեսթերյան ակումբի նկատմամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ



