Չինաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Փարիզում առևտրային բանակցություններից հետո խոր, անկեղծ և կառուցողական զրույցներ են ունեցել: Դրա մասին հայտարարել է Չինաստանի առևտրի փոխնախարար Լի Չենգանգը, հաղորդում է «Սինհուա»-ն։
Ըստ միջազգային առևտրային բանակցություններում Չինաստանի ներկայացուցչի՝ կողմերը քննարկել են առևտրային և ներդրումային համագործակցությունը խթանելու երկկողմ աշխատանքային մեխանիզմի ստեղծումը։
Նա հավելել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն միաձայն կարծում են, որ կայուն երկկողմ առևտրային և տնտեսական հարաբերությունները օգտակար են երկու երկրի և ամբողջ աշխարհի համար։
«Չինաստանի դիրքորոշումը ԱՄՆ առևտրային օրենքի 301-րդ բաժնի համաձայն հետաքննությունների վերաբերյալ հետևողական է. Չինաստանը դեմ է նման միակողմանի հետաքննություններին»,- ասել է Չինաստանի ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ



