Իրանական պшտերազմը մինչև հունիս կարող է 45 միլիոն մարդու մատնել ծայրաhեղ սnվի. Պարենի համաշխարհային ծրագիր
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տասնյակ միլիոնավոր մարդիկ կբախվեն ծայրահեղ սովի, եթե իրանական պատերազմը շարունակվի մինչև հունիս: Այս մասին հայտնում է Պարենի համաշխարհային ծրագիրը:
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի դեմ, որոնք սկսվել են փետրվարի 26-ին, խցանել են մարդասիրական օգնության հիմնական երթուղիները՝ հապաղեցնելով կենսական նշանակություն ունեցող բեռների առաքումը դեպի աշխարհի ամենածանր ճգնաժամային գոտիներ։
Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն Ժնևում լրագրողներին հայտնել է, որ սննդամթերքի, նավթի և փոխադրման ծախսերի աճի պատճառով կանխատեսվում է, որ ևս 45 միլիոն մարդ կմատնվի ծայրահեղ սովի՝ գլոբալ ցուցանիշը հասցնելով ռեկորդային՝ 319 միլիոնի։
«Սա համաշխարհային սովի մակարդակը կհասցնի պատմական առավելագույնի, և դա սարսափելի հեռանկար է: Նույնիսկ մինչ այս պատերազմը մենք գտնվում էինք կատարյալ փոթորկի մեջ, որտեղ սովը երբեք այնքան սուր չի եղել, որքան հիմա՝ թե՛ թվաքանակի, թե՛ խորության առումով»,- ասել է նա։
Սկաուն նշել է, որ փոխադրման ծախսերն աճել են 18%-ով այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին սկսվեցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի դեմ, և որ որոշ երթուղիներ ստիպված են եղել վերաուղղորդել։ Նա հավելել է, որ լրացուցիչ ծախսերը գումարվում են ՊՀԾ-ի կողմից իրականացվող բյուջետային կտրուկ կրճատումներին, քանի որ դոնորները կենտրոնանում են պաշտպանական ծախսերի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



