Լևոն Արոնյանը կրկին պարտվել է
SPORTՑյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարի վերջին դասական տուրի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:
Այս տուրի մյուս երկու պարտիաները ավարտվել են ոչ ոքի արդյունքով, հաղթողին չեն որոշել Անանդ - Կրամնիկ, Շիրով - Գիրի պարտիաներում:
Կայացած 5-րդ տուրերի արդյունքում 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Անանդն ու Նակամուրան: Երրորդ հորիզոնականում Կրամնիկն է, ով 6 միավոր է հավաքել: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 3-ական միավոր:
Առաջիկայում, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



