Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները կատալոնական ակումբում։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստի գլխավոր նպատակը թիմում մնալն է։ Հանուն նոր համաձայնագրի՝ նա պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման և նույնիսկ համակերպվել կազմում ավելի պակաս դերակատարում ունենալու մտքի հետ։ Ընդգծվում է, որ կողմերն առայժմ բանակցություններ չեն սկսել։
Նշենք, որ Լևանդովսկու գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականից։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ



